«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է կիսապաշտպան Արտուրո Վիդալին պահել թիմում: Այդ մասին հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չիլիացին ցանկանում է լքել ակումբը այս ձմռանը:
Ֆուտբոլիստը հիասթափված է, որ քիչ խաղաժամանակ է ստանում կատալոնական թիմում: Այս մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 14 հանդիպում և խփել 4 գոլ:



























































