«Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիայի հետ համաձայնության է եկել 2021-ին նրա՝ կատալոնական ակումբ տեղափոխման շուրջ: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակնկալվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Բարսա» կտեղափոխվի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: Նշվում է նաև, որ կատալոնացիները Էրիկին կարող են գնել հունվարին, բայց դրա համար անգլիական ակումբի հետ պետք է հրաժարագնի համաձայնության գան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» կգնի Լիսանդրո Մարտինեսին, եթե Գարսիայի վերաբերյալ համաձայնության չգա «Սիթիի» հետ: