«Բարսելոնայի» պաշտպան Կլեմեն Լանգլեն կարծում է, որ չի խախտել կանոնները Ռաֆայել Վարանի նկատմամբ՝ 10-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում (0:0):
«Ես ուզում էի գլխով ցած նետել գնդակը և ավելի շատ ուժ տալ այդ շարժմանը, որպեսզի գնդակը հետագայում թռչի: Դժբախտաբար, ես հարվածեցի Վարանի ոտքին: Բայց ես այնպիսի խաղացող չեմ, որ սիրում է մարդկանց վնասել: Իմ կարծիքով ՝ դա խախտում չէ: Ես դրվագի գլխավոր հերոսն եմ, և ես գիտեմ, որ չէի պատրաստվում խախտել կանոնները: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա խախտում էր, ապա սա նրանց տեսակետն է:
Մեզ մոտ այնպիսի զգացողություն է, որ կորցրեցինք երկու միավոր: Մենք բաց թողեցինք հիանալի շանսեր»,- մեջբերում է Լանգլեին Marca-ն: