«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ստացել է Լա լիգայի 2019/20 թվականների խաղարկության լավագույն մարզչի մրցանակը։
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» նվաճեց Լա լիգայի 34-րդ գավաթը։ Զիդանի համար սա 2-րդ տիտղոսն էր Պրիմերայում։ Առաջինը նվաճել էր 2017 թվականին։
«Ես իմ խաղացողներին շատ բան չեմ ասել կարանտինից հետո, որովհետև այն, ինչ նրանք ուզում էին, դաշտ վերադառնալն ու ֆուտբոլ խաղալն էր։ Նրանք դա արեցին հիասքանչ ոճով։
Ես կարծում եմ, որ նրանք ծարավ էին լիգայի մրցաշրջանի չեմպիոնի կարգավիճակով ավարտելուն ու նրանք արեցին դա։ Այս մրցանակը ամբողջությամբ նրանց համար է»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։