«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը վստահ է, որ ՊՍԺ-ի հանդեպ առավելություն ունի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու հարցում: Մրցաշրջանի ավարտին Մեսսիի պայմանագիրն ավարտվում է կատալոնացիների հետ:
Անգլիացիները կարծում են, որ Մեսսիին իրենց թիմ բերելու հարցում կօգնի Խոսեպ Գվարդիոլան, որը արգենտինացու հետ ավելի վաղ աշխատել է «Բարսելոնայում»:
Մեսսին ամռանը ուզում էր հեռանալ «Բարսելոնայից», բայց չկարողացավ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում: