«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է Կարիմ Բենզեմայի խաղը:
«Կարծում եմ՝ Բենզեման Ֆրանսիայի բոլոր ժամանակների մեծագույն հարձակվողն է: Նա ավելի քան 500 խաղ է անցկացրել «Ռեալում», շատ գոլեր է խփում: Նրա վիճակահանությունն ինքնին խոսուն է: Կարծում եմ՝ նա լավագույնն է: Բենզեման ավելի բազմակողմանի խաղացող է դարձել ու ոչ միայն գոլերի մասին է մտածում: Սիրում եմ նրան»,- մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն: