Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը մեկնարկեց «Էնֆիլդ Ռոուդում», որտեղ «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Ուոթֆորդին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 38-րդ բացեց Մոհամեդ Սալահը։ Հանդիպման վերջում՝ 90-րդ րոպեին, նույն Սալահը կրկնապատկեց հանդիպման հաշիվը՝ պարգևելով 8-րդ անընդմեջ հաղթանակը «Լիվերպուլի» համար ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 49-ի ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։