Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վբեյմար Անգուլոն կարիենար կշարունակի «Արարատ-Արմենիայում»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել կոլումբիական «Բոգոտա», «Աթլետիկո Ուիլա», «Ալիանսա Պետրոլերա» և մեքսիկական «Մուրսիլագոս» ակումբներում: 2015 թվականից հանդես է եկել «Գանձասար-Կապան» ակումբում:
Վբեյմարը 2020 թվականի ամռանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական: Հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: