VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը Գյումրու քաղաքային մարզադաշտից տեղափոխվել է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման օրը և ժամը մնացել է անփոփոխ: Այն կկայանա վաղը՝ մարտի 7-ին, ժամը 14։00-ին։