Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին՝ վճարելով ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 111 միլիոն եվրո, տեղեկացնում է AS-ը:
Վերջինս նշում է, որ Լաուտարոյին Կատալոնիայում առաջին հերթին ցանկանում է տեսնել Լեոնել Մեսսին, իսկ «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է գոհացնել արգենտինացուն:
23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: