«Սևիլիայի» հարձակվող Կառլոս Ֆերնանդեսը երեքշաբթի կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մինչև այդ նա բաց էր թողել թիմի մարզումը, քանի որ հիվանդության գանգատներ էր ունեցել։ Կանոնների համաձայն՝ «Սևիլիայի» ողջ անձնակազմը թեստավորվել է։
Թիմի մարզումը հետաձգվել է, քանի որ անձնակազմը սպասում է պատասխաններին։
Լա լիգայի 7 խաղերից հետո «Սևիլիան» 10 միավոր ունի ու 12-րդն է մրցաշարային աղյուսակում։