«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմիանա Պորտուգալիայի հավաքականին՝ չնայած վնասվածքին, որը ստացել էր Ա Սերիայի 7-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ խաղում։ Այս մասին տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը։
Հարձակվողը փոխարինվել էր 76-րդ րոպեին, սակայն վնասվածքն այդքան էլ լուրջ չէր եղել, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ։ Մոտ ժամանակներս Ռոնալդուն բուժզննում կանցնի։