«Արսենալը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենիի հետ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան գոհ է եգիպտացու խաղից այս մրցաշրջանում ու կցանկանար նրան թիմում պահել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարվում է 2022 թվականի հունիսին։
Այս մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 խաղի։