«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն վնասվածք է ստացել և բաց կթողնի իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ այսօր կայանալիք հանդիպումը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային վնասվածք: Վերականգնման ժամկետների մասին մանրամասներ հայտնի չեն: