«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկրպագուներին կոչ է արել պահպանել Covid 19-ից պաշտպանվելու կանոնները: 39-ամյա ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
«Վարակը մարտահրավեր նետեց ինձ և պարտվեց: Դու Զլատանը չես. մարտահրավեր մի նետիր Covid 19-ին:
Միացրեք ձեր ուղեղները և պահպանեք անվտանգության կանոնները: Անհրաժեշտ է կրել դիմակներ:
Միասին մենք կհաղթենք»,-ասել է Զլատանը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վերջերս վարակվել էր կորոնավիրուսով: