Բրազիլիայի Ա Սերիայի 37-րդ տուրում «Սան Պաուլոն» սեփական հարկի տակ ընդունեց «Ինտերնասիոնալ»:
«Քաղաքաբնակները» տարան նվազագույն հաշվով հաղթանակ՝ 2:1: Խաղի հաշիվը բացեց Էնթոնին՝ հանդիպման 16-րդ րոպեին, իսկ քիչ անց այն կրկնապատկեց Բուենոն: Հյուրերին հաջողվեց «թրջել» հաշիվը երկրորդ խաղակեսում:
Այս հանդիպումից հետո «Սան Պաուլոն» վաստակեց 60 միավոր, և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում՝ ապահովելով իր տեղը Լիբերտադորեսի գավաթի ընտրական փուլում: «Ինտերնասիոնալը» 54 միավորով 8-րդն է: