ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»:
24-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը բացել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկից մոտ 4 րոպե անց բրազիլացին դուբլ է ձևակերպել: 68-րդ րոպեին Ռոդրին գեղեցիկ գոլով հաշիվը դարձրել է խոշոր, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Մահրեզը նաև 4-րդ գոլն է խփել: Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Բրեդին խփել է տանտերերի միակ գոլը:
Այս հաղթանակից հետո «Սիթին» 32 միավորով հավասարվում է «Լեսթերին», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: Նույնպես 1 խաղ պակաս անցկացրած «Լիվերպուլը» ունի 40 միավոր:
Հանդիպման տեսությունն՝ այստեղ: