Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրը։
«Էնֆիլդում» լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» ընդունել էր «Նապոլիին»։ Հանդիպման հաշիվը բացվեց 21-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Դրիս Մերտենսը։
Երկրորդ կեսում «Լիվերպուլը» կարողացավ խուսափել պարտությունից։ 65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դեյան Լովրենը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
E խմբի մյուս խաղում ավստրիական «Զալցբուրգը» 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գենկի» նկատմամբ։
Այս արդյունքներից հետո F խմբի առաջատարը «Լիվերպուլն» է՝ վաստակած 10 միավորով։ «Նապոլին» ունի 9 միավոր, «Զալցբուրգը»՝ 7։ Ամեն ինչ կորոշվի վերջին տուրում։
Խաղային օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։