Չեմպիոնների լիգայի «Բրյուգե»-«Գալաթասարայ» հանդիպումը ոչ-ոքի է ավարտել (1:1): 92-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Բրյուգեյի» հարձակվող ԿրեպենԴիատան, ում փոխանցում է կատարել Քլինթոն Մատան:
Երկու ֆուտբոլիստները շատ էմոցիոնալ ոճով են տոնել գոլը: Դիատան հանել է մարզաշապիկը, իսկ Մատան կոտրել է անկյունային դրոշակի ձողը:
Գլխավոր մրցավար Իվան Կրուժլյակը երկուսին էլ դեղին քարտ է ցույց տվել,(դա նրանց երկրորդ զգուշացումն էր) և հեռացրել է խաղադաշտից: