«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 14-րդ տուրի խաղում «Լեգանեսի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Սա մեծ հաղթանակ է, քանի որ մենք տհաճ իրավիճակում էինք: Դաշտը սարսափելի էր, ուժեղ քամի էր, մրցակիցները խաղում էին խորը պաշտպանությունից:
Հաղթելը շատ դժվար էր: Գիտեմ, որ մեր խաղը փայլուն չէր, բայց գոհ ենք արդյունքից»,- ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը: