Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը վերջապես հաղթեց:
Հայ գրոսմայստերը հաղթեց առաջատար Կոզուլ Ժդենկոյին և միացավ առաջատար եռյակին:
Մելքումյանը այժմ 3 միավորով բաժանում է 3-ից 6-րդ տեղերը: 3.5 միավորով առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է: