Հարձակվող Լիոնել Մեսսին կկարողանա օգնել Արգենտինային ԱԱ-2022 ընտրական փուլի առաջիկա խաղերում:
Հիշեցնենք, որ Մեսսին կարմիր քարտ է ստացել Ամերիկայի Գավաթ-2019-ի 3-րդ տեղի համար խաղում: Խաղից հետո արգենտինացին քննադատեց մրցավարությանը՝ ակնարկելով, որ նրանք անում են հնարավոր ամեն բան Բրազիլիայի ազգային հավաքականի վերջնական հաղթանակի համար, որը հետագայում հաղթեց տնային մրցաշարում:
Դրանից հետո Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային Համադաշնությունը (CONMEBOL) տուգանեց Մեսսիին 50,000 ԱՄՆ դոլարով և 3 ամսով կասեցրեց միջազգային խաղերում նրա մասնակցությունը, մասնավորապես ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին խաղում:
Այժմ հայտնի է դարձել, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան բողոքարկել է Մեսսիի որակազրկումը, և բողոքարկումը բավարարվել է: Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Կլաուդիո Տապիան: