Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) ընտրել է ԱՊԼ նախորդ մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողին։
Մրցանակը ստացել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որը նոմինացված էր և՛ այս մրցանակին, և՛ մրցաշրջանի լավագույն խաղացողի։
Տրենտից բացի, Անգլիայի լավագույն երիտասարդ խաղացողի կոչմանը հավակնում էին «Չելսիի» ֆուտբոլիստներ Թեմի Աբրահամն ու Մեյսոն Մաունթը, «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական ու ՄՅՈՒ-ի խաղացողներ Մարկուս Ռեշֆորդն ու Մեյսոն Գրինվուդը։