Սեպտեմբերի 8-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգյայի C լիգյայի երկրորդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից:
Հիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին և կմեկնարկի 20:00-ին: Խաղը կանցկացվի առանց հանդիսականների:
























































