«Պարի Սեն Ժերմենը» թեկնածուներ է դիտարկում, ովքեր կարող են փոխարինել Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2020-ի ամռանը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է sport.es-ը՝ հղում կատարելով fourfourtwo-ին, փարիզյան ակումբը դիտարկում է Անտուան Գրիզմանին ձեռք բերելու տարբերակը, եթե Կիլիան Մբապեն հեռանա թիմից։
Սակայն նաև հաղորդվում է, որ ՊՍԺ-ն մտադիր է պահել թիմում Կիլիան Մբապեին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
ՊՍԺ-ն Անտուան Գրիզմանի ծառայություններով հետաքրքրվում էր նաև 2019-ի ամռանը։