Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի և «Լիոնի» հաջողությունները:
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ն կխաղա «ՌԲ Լայպցիգի» հետ, իսկ «Լիոնը» կխաղա «Բավարիայի» դեմ: Բրյուսելում, ինչպես նաև խաղադաշտում, Գերմանիան և Ֆրանսիան Եվրոպայի շարժիչներն են: Հուսով եմ, որ կանցլեր Մերկելը չի մեղադրի ինձ երեքշաբթի և չորեքշաբթի Փարիզին և Լիոնին աջակցելու համար …», — գրել է Մակրոնը Twitter-ում:
Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում ՊՍԺ-ն հաղթանակ տարավ «Ատալանտայի» հետ խաղում (2-1), իսկ «Մանչեսթեր Սիթին» չկարողացավ ընդդիմանալ «Լիոնին» (1-3) և ֆրանսիական ակումբը դուրս եկան ՉԼ խաղարկության հաջորդ փուլ:
Օգոստոսի 18-ին ՌԲ Լայպցիգը կհանդիպի ՊՍԺ-ին, 19-ին «Լիոնը» կխաղա «Բավարիայի» հետ ՉԼ կիսաեզրափակչում: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին՝ «Էշտադիու դու Բենֆիկայում»: