«Յուվենտուսի» նախկին հարձակվող Լուկա Տոնին մեկնաբանել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի նշանակումը:
«Պիրլոն բնավորությամբ նման է Խոսեպ Գվարդիոլային: Ընդ որում՝ Կոնտեն մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա «Յուվենտուսում» անցկացրած երեք տարիների ընթացքում:
Բայց թիմի ղեկավարման առումով նրա բախտը բերել է աշխատել լավագույնների հետ՝ Կառլո Անչելոտիի և Մաքսիմիլյանո Ալեգրիի: Դա կարևոր փորձ է, բայց, Պիրլոն կգնա իր ճանապարհով՝ առանց որևէ մեկին ընդօրինակելու», — մեջբերում է Տոնիին Football Italia-ն:
Հիշեցնենք, որ շաբաթ Անդրեա Պիրլոն նշանակվեց «Յուվենթուսի» գլխավոր մարզչի պաշտոնում: