«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի «Վիլյառեալում»։
AS-ը տեղեկացնում է, որ «Ռեալը» և «Վիլյառեալը» համաձայնության են հասել ճապոնացի կիսապաշտպանի վարձակալության հարցում։ «Վիլյառեալը» 2,5 միլիոն եվրո կվճարի մադրիդյան թիմին Կուբոյի վարձակալության համար։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կուբոն վարձակալությամբ խաղում էր «Մալյորկայում»։
Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին։