ՌՊԼ-ի հերթական մրցաշրջանի մեկնարկային խաղում ուժեղագույններ խումբ վերադարձած «Խիմկին» սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին:
«Բանակայինները» վստահ հաղթանակ տոնեցին 2-0 հաշվով՝ 2 գոլն էլ խփելով առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականի նորեկ Արշակ Կորյանը մասնակցեց առաջին խաղակեսին, իսկ ԲԿՄԱ-ի կազմում երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ հայազգի հարձակվող Նաիր Տիկնիզյանը:
Տիկնիզյանը կարող էր ամենավերջում գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն մոտ տարածությունից Սիգյուրդսոնը վրիպեց: