«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպումը:
«Նապոլին», որին մենք տեսանք առաջին խաղում, այս ընթացքում առաջընթաց է գրանցել:
Գատուզոյի թիմը Ա Սերիայում ամենաշատն է պահում գնդակը խաղերի ընթացքում: Նրանք գիտեն, թե ինչպես պաշտպանվել, կարող են լավ հարձակվել:
Մենք ուշադիր զննել ենք «Նապոլիի» խաղաոճը և դիտարկել տարբեր իրավիճակներ, որոնք կարող են առաջանալ խաղի ընթացքում»,- մեջբերում է Սետյենին Football-italia-ն: