Նիդեռլանադական «Ֆեյենորդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին վերադարձել է ակումբ, որպես գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի օգնական, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
37-ամյա մասնագետը պետք է աշխատի թիմի հարձակվողների հետ:
Հիշեցնենք, որ Վան Պերսին «Ֆեյենորդի» սան է և 2001-2004 թվականներին հանդես է եկել նիդեռլանդական ակումբում:
RVP is back at 1908! 😎 @Persie_Official voegt zich vanaf vandaag bij de staf en gaat aan de slag met de aanvallers.#Feyenoord
— Feyenoord Rotterdam (@Feyenoord) August 7, 2020
Իր կարիերայի վերջին մրցաշրջանում էլ Վան Պերսին (2018/19) անցկացրեց իր հարազատ ակումբում: