Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակում կայացավ «Բայեր» — «Ռեյնջերս» պատասխան խաղը։
Առաջին խաղում 3-1 հաշվով առավելության էր հասել գերմանական թիմը։ Պատասխան խաղում ևս լեվերկուզենցիները ավելի ուժեղ գտնվեցին մրցակցից։
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին խփեց Մուսա Դիաբին։ «Բայերը» հաղթեց 1-0 հաշվով ու երկու խաղերի արդյունքում դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսին»։
Հավելենք, որ քառորդ եզրափակիչում «Բայերի» մրցակիցը «Ինտերն» է։