Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին մատնանշել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի աշխատանքը:
«Ինձ թվում է, որ Իտալիայի հավաքականը Մանչինիի օրոք ճիշտ ուղի է բռնել: Նա շատ լավ մարզիչ է:
Մանչինին շատ խելացի բաներ է անում: Նա գրավում է բազմաթիվ երիտասարդ խաղացողների ու ազդանշան է ուղարկում ակումբներին:
Հատկապես, երբ խաղացողների է հրավիրում նախքան Ա Սերիայում նրանց նորամուտը», — Լիպպիի խոսքերն է մեջբերել Milannews.it-ը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականը Մանչինիի գլխավորությամբ 6 հաղթանակ է տարել ու գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: