«Բորնմութի» պաշտպան Նատան Ակեն մոտ ժամանակներս կդառնա «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկացմամ՝ ֆուտբոլիստը Մանչեսթերում է ու պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» համար բուժզննում անցնել:
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին, գուցե, հայտարարվի մինչև հանգստյան օրեր:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Սիթին» պաշտպանի համար 39 մլն ֆունտ կվճարի: Այդ կերպ տրանսֆերը «Բորնմութի» համար ռեկորդային կդառնա: