Մինչ պաշտոնական խաղերի մեկնարկը «Ուրարտու-2»-ը ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Մրցակիցը նորաստեղծ «Նորավանք» ֆուտբոլային ակումբն է, որը նոր մրցաշրջանում հադես է գալու Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 11։00-ին։
Հավելենք, որ Հայաստանի Առաջին Խմբի առաջնության 1-ին տուրում «Ուրարտու-2»-ը օգոստոսի 14-ին հյուրընկալվելու է «Սևան»-ին։ Հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի Մարզիկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։30-ին։