«Արարատ-Արմենիային» է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ: