«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Թիմին է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը՝ վարձակալության հիմունքներով: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Արտյոմ Ավանեսյանին։