<<Բարսելոնայի>> նախագահ Խոսեպ Բարտոմեուն կարծիք է հայտնել Էռնեստո Վալվերդեի մասին.
<<Այս մրցաշրջանում երիտասարդ խաղացողները շատ են, և նրանք պետք է օգնեն թիմին: Կարծում ենք, որ Վալվերդեն հրաշալի մարզիչ է թիմը գլխավորելու համար. թիմ՝ կազմավորված երիտասարդ ու փորձառու խաղացողներից: Կարևոր է ստեղծել 2 շերտերի միջև կապը, որն էլ թիմին կտանի առաջ>>,- ասել է ակումբի նախագահը: