Միլանի «Ինտերը» մյուս ամռանը ցանկանում է պայմանագիր առաջարկել «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին, երբ վերջինիս համաձայնագիրը կավարտվի կատալոնական ակումբի հետ:
Իտալական աղբյուրի հաղորդմամբ, միլանյան թիմը պատրաստ է 4-ամյա պայմանագիր առաջարկել՝ 260 մլն եվրո աշխատավարձով:
Այդ դեպքում Մեսսին տարեկան ավելի շատ կվաստակի, քանի Ռոնալդուն:
«Բարսելոնայում» հույս ունեն, որ Մեսսին կմնա: Ինքը՝ արգենտինացին, ևս չի դիտարկում ակումբից հեռանալու տարբերակները: