Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը չի գնի անգլիական «Նյուքասլ» ֆուտբոլային ակումբը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը հրաժարվել են անգլիական ակումբը ձեռք բերելու մտքից՝ դուրս գալով «Նյուքասլի» գնման գործընթացից։
Վերջերս միջազգային մամուլում ակտիվ քննարկվում էր, որ ԱՊԼ-ում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերն առաջիկայում կփոխվի:
BBC-ին հայտնում էր, որ ձեռնարկատեր Մայք Էշլին, որն ակումբը գլխավորում է 2007 թ-ից, համաձայնել է 300 մլն ֆունտով «Նյուքասլը» վաճառել Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որն իր հերթին վերահսկում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:
Ըստ աղբյուրի, նախկինում Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ առաջարկելով 4 մլրդ ֆունտ, սակայն Գլեյզերների ընտանիքի հետ համաձայնության գալ չի հաջողվել: