«Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին մեկնաբանել է այն լուրերը, որ ակումբը հնարավոր է ձեռք բերի Լիոնել Մեսսիին:
«Երբեմն երազանքներն իրականանում են, հատկապես ֆուտբոլում: Եվ այն, որ Մեսսիի հայրը տուն է գնել Միլանում, «Ինտերի» գրասենյակի կողքին… Հուսով եմ, որ դա կարող էր ինչ-որ բան նշանակել: Միգուցե նա գա պայմանագիր կնքելու…»- մեջբերում է Մորատիին La Gazzetta dello Sport-ը:
Ավելի վաղ Suning հեռուստաընկերությունը, որը պատկանում է «Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չանին, ներկայացրել է Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ինտերի» և «Նապոլիի» միջև խաղի անոնսը:
Անոնսի ընթացքում ցուցադրվել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կերպարը Միլանի տաճարի ֆոնին: Իտալական ԶԼՄ-ները նշում են, որ դա ակնարկ էր, որ Մեսսին կտեղափոխվի իտալան ակումբ: