Ա Սերիայի վերջին տուրում «Միլանը» ընդունել էր «Կալյարիին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։11-րդ րոպեին Ռագնար Կլավանը գրավեց սեփական դարպասն ու առավելությունը հանձնեց «Միլանին»։ Առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին․ գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, սակայն վրիպեց։Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, շվեդ ֆուտբոլիստն ուղղեց սխալն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկու րոպե անց Կաստիլյեխոն հաշիվը դարձրեց խոշոր։Այսպիսով, «Միլանը» Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում գրավեց 6-րդ տեղն ու կմասնակցի եվրագաավթներին։Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Նապոլին» ընդունել էր «Լացիոյին» ու հաղթեց 2-1 հաշվով։Տանտերերի կազմում աչքի ընկան Ռուիսն ու Ինսինյեն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Իմոբիլեն։«Նապոլին» գրավեց 7-րդ տեղը, այն նաև Իտալիայի գավաթակիրն է և ևս կխաղա եվրագաավթներում։