Իտալիայի Ա Սերիայի վերջին տուրում «Ատալանտան» ընդունեց «Ինտերին» (0-2):
Խաղի հենց առաջին րոպեին հյուրերը կարողացան գրավել մրցակցի դարպասը: Անկյունային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Դանիլո Դ՛ Ամբրոզիոն:
Քսան րոպե անց, գեղեցիկ գոլ խփեց «Ինտերի» անգլիացի պաշտպան Էշլի Յանգը:
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 82 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Ատալանտան» այդպես էլ չկարողացավ շրջանցել միլանյան ակումբին և գրավեց երրորդ հորիզոնականը: Բերգամոն ներկայացնող թիմին օգնեց «Նապոլին», ով սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ (2-1):