«Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
AS-ի տեղեկացմամբ՝ 27-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
Անդալուզյան ակումբը պատրաստ է Կառլոսին վաճառել ոչ պակաս, քան 60 մլն եվրոյով, ընդ որում խաղացողի հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո:
Պաշտպանի պայմանագիրը «Սևիլյայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա գուցե տեղափոխվի «Լիվերպուլ», «Բավարիա» կամ «Բարսելոնա»: