«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն 2 տարով երկարաձգեց պայմանագիրը գերմանական ակումբի հետ, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Այն գործելու է մինչև 2023 թվականը:
https://www.instagram.com/p/CDTV85HovOZ/?utm_source=ig_web_copy_link
Այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է Բունդեսլիգայի 36 խաղի և կատարել 2 գոլային փոխանցում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բավարիան»: