«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Գրանադայից» իր թիմի կրած պարտությունը 0-2 հաշվով Լա Լիգայի 5-րդ տուրում:
«Ինձ անհանգստացնում է մեր խաղը: Արտագնա խաղերում մեզ չի հաջողվում լավ հանդես գալ: Հարձակվողական գծում ուժերը մեզ չեն բավականացնում: Դա արդեն պատահել է «Բորուսիայի», «Օսասունայի» հետ խաղերում:
Կփորձենք ավելի լավը դառնալ:
Ես պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել: Ես չարացած եմ, մենք արժանի չէինք հաղթանակի: Մենք պետք է ընդունենք մրցակցի արժանիքը: Մեզ հաղթեցին, նրանք կարող էին ավելի շատ գոլ խփել», — Վալվերդեի խոսքերն է մեջբերել El Chiringuito TV թվիթերյան էջը: