Անգլիական «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին խոսել է իր նախկին թիմակից Նգոլո Կանտեի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Հաճելի էր խաղալ Կանտեի հետ: Նա ֆենոմենալ կիսապաշտպան է, ով պարզապես «հոշոտում» է մրցակցին:
Այդպիսի տղաները ոսկու արժեք ունեն»,- ասել է Վարդին:
Հիշեցնենք, որ Կանտեն 2016-ին է տեղափոխվել «Չելսի»: Տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո: