Բրիտանական Sky Sports-ի հաղորդմամբ, «Լեսթերն» ու Ջեյմի Վարդին համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ ու անգլիացի հարձակվողը կշարունակի խաղալ «աղվեսների» կազմում:
«Լեսթերի» ղեկավարությունը կխրախուսի Վարդիին նրա համար, որ նա դարձել է նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկու՝ նվաճելով ԱՊԼ-ի «Ոսկե խաղակոշիկը»:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում խփած 23 գոլով Վարդին շրջանցել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ու Դենի Ինգսին: