«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին բացառիկ ցուցանիշ է գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որը նախկինում հաջողվել էր միայն 6 խաղացողի։
Opta-ն փոխանցում է, որ Վարդին 30 տարեկանից հետո ներգրավված է եղել 100 գոլերում (81 գոլ, 19 գոլային փոխանցում)։ Պրեմիեր լիգայի պատմության մեջ 30-ը լրանալուց հետո այսպիսի ցուցանիշ գրանցել են միայն Թեդը Շերինգեմը (127), Ֆրենկ Լեմպարդը (118) Յան Ռայթը (110), Ալան Շիրերը (102) և Ջանֆրանկո Ձոլան (101):