Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Շեֆիլդ Յունայթեդը» ընդունել էր «Լեսթերին»։
24-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Այոս Պերեսը։ 2 րոպե անց Օլիվեր ՄաքԲուրնին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հանդիպման վերջում՝ 90-րդ րոպեին հյուրերի անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «աղվեսներին»։ «Լեսթերը» հաղթեց 2-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Լեսթերը» միավորների քանակը հասցրեց 21-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Շեֆիլդը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։